Կառավարությունը 2,5 մլրդ կհատկացնի Երևանի փողոցների համար |civilnet.am|
11:52 - 04 հուլիսի, 2024

Կառավարությունը 2,5 մլրդ կհատկացնի Երևանի փողոցների համար |civilnet.am|

civilnet.am: Կառավարությունը 2,5 մլրդ դրամ կհատկացնի Երևանի փողոցների ասֆալտապատման, միջին նորոգման նպատակով։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության հուլիսի 4-ի նիստում։

Ճանապարհաշինական, վերանորոգման աշխատանքները կատարվելու են Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Շենգավիթ, Կենտրոն վարչական շրջանների 27 փողոցներում։ Միջին նորոգման աշխատանքներ կիրականացվեն նաև Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում, որոնց մասով համաֆինանսավորում է նախատեսվում նաև Երևան համայնքի բյուջեի միջոցներից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Երևանում փոսերի խնդիրը քննարկվել է նաև խորհրդարանում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել