Էրդողանը Շուշիի փոխարեն կմեկնի Բեռլին. ԶԼՄ-ներ
16:25 - 04 հուլիսի, 2024

Էրդողանը Շուշիի փոխարեն կմեկնի Բեռլին. ԶԼՄ-ներ

azatutyun.am: Թուրքական և գերմանական մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ, նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հուլիսի 6-ին կմեկնի Բեռլին՝ ներկա գտնվելու ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի Թուրքիա-Նիդերլանդներ հանդիպմանը, հաղորդում է Reuters գործակալությունը։

Վկայակոչելով թուրքական NTV հեռուստաընկերությանը՝ գործակալությունը նշում է, որ Էրդողանը Բեռլին մեկնելու պատճառով փոխել է իր աշխատանքային գրաֆիկը՝ չեղարկելով շաբաթ օրը նախատեսված այցը Շուշի: 2020 թվականի պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված այդ քաղաքում Էրդողանը պետք է մասնակցեր Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական համաժողովին։

Էրդողանը Բեռլին մեկնելու որոշում է կայացրել Թուրքիայի հավաքականի անդամ Մերիհ Դեմիրալի շուրջ ծագած սկանդալից հետո։ ՈւԵՖԱ-ն Դեմիրալի դեմ պաշտոնական հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ Ավստրիայի հետ խաղում խփած գոլից հետո նա ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամների կողմից լայնորեն օգտագործվող ժեստ էր ցուցադրել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել