factor.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր Աստանայում հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, գրում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ բանակցությունները կայացել են Ղազախստանի մայրաքաղաքում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարների 24-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Հանդիպումը տեղի է ունեցել Անկախության պալատում, որտեղ ընթանում է ՇՀԿ գագաթնաժողովը։ Այն փակ է եղել մամուլի համար։
Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը։ Հավելենք, որ վերջին շրջանում Անկարան փորձում է հարաբերությունները զարգացնել Պեկինի հետ։ Այդ նպատակով էլ հունիսի սկզբին Չինաստան էր այցելել ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
comment.count (0)