hetq.am: Բուքինգհեմյան պալատում Չարլզ III թագավորի մոտ ընդունելությունից հետո՝ Լեյբորիստական կուսակցության ղեկավար Քիր Սթարմերը պաշտոնապես դարձել է Մեծ Բրիտանիայի 58-րդ վարչապետը։ Այդ մասին հայտնում է BBC-ն։
«Նախօրեին կայացած ընտրությունների ժամանակ Լեյբորիստական կուսակցության համոզիչ հաղթանակից հետո թագավորը սըր Քիրին առաջարկել է դառնալ վարչապետ և ձևավորել նոր կառավարություն»,- ասված է Բուքինգհեմյան պալատի տարածած հաղորդագրության մեջ։
Նախօրեին Մեծ Բրիտանիայում կայացած խորհրդարանական ընտրություններն ամբողջապես փոխել են Միացյալ Թագավորությունում առկա քաղաքական դրությունը։ BBC-ի տվյալներով՝ 647 ընտրական շրջաններում քվեաթերթիկների հաշվարկից հետո լեյբորիստները Համայնքների պալատում ստանում են 412 մանդատ, պահպանողականները՝ 120, լիբերալ դեմոկրատները՝ 71։ Խորհրդարանական մեծամասնության համար բավարար էր 326 մանդատը։
Հաղթող կուսակցության առաջնորդը զբաղեցնում է վարչապետի պաշտոնը և ձևավորում կառավարություն։
Ավելի վաղ, Մեծ Բրիտանիայի արդեն նախկին վարչապետ Ռիշի Սունաքն ընդունել էր պարտությունը և հայտարարել, որ կհեռանա պաշտոնից այն բանից հետո, երբ ավարտվեն իր իրավահաջորդի հանդիպումը միապետի հետ:
comment.count (0)