Ֆրանսիայում ընտրություններից հետո տեղի են ունեցել անկարգություններ, ոստիկանությունը գազ եւ նռնակներ է կիրառել
 |news.am|
11:03 - 08 հուլիսի, 2024

Ֆրանսիայում ընտրություններից հետո տեղի են ունեցել անկարգություններ, ոստիկանությունը գազ եւ նռնակներ է կիրառել |news.am|

news.am: Փարիզում եւ այլ քաղաքներում ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո անկարգություններ են սկսվել, տեղեկացրել է Le Figaro-ն։

Մասնավորապես, բախումները ոստիկանության հետ սկսվել են Փարիզի Հանրապետության հրապարակում, որտեղ տեղի էր ունենում ձախ «Նոր ժողովրդական ճակատի» հանրահավաքը։

Ձախ արմատականների խումբը գրոհել է ոստիկանությունը ճայթռուկներով եւ քարերով, իսկ ի պատասխան ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ եւ աղմկային նռնակներ։

Հայտնի է առնվազն մեկ ձերբակալվածի մասին։ Կոտրվել են մի քանի խանութների եւ բանկերի փեղկերը։

Նշենք, որ Նանտում եւս տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ։ Այստեղ հայտնի է երեք ձերբակալվածի մասին, մեկ ոստիկան այրվածքներ է ստացել։

Բացի այդ, լարված իրավիճակ է պահպանվում Լիոնում, որտեղ փողոցներում կազմակերպված խմբերով տեղաշարժվում են աջ արմատական «Ազգային միավորման» կողմնակիցները։

Հիշեցնենք, որ կիրակի, հուլիսի 7-ին, Ֆրանսիայում ավարտվել է Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) ընտրությունների երկրորդ փուլը։ 

Ընտրություններում առաջին տեղը զբաղեցնում է ուլտրաաջ «Նոր ժողովրդական ճակատը», իսկ երկրորդ տեղում Էմանուել Մակրոնի նախագահական կոալիցիան է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել