Պետդեպը «սուտ» է որակել Վրաստանում «նախապատրաստվող իշխանափոխության» մասին ՌԴ հետախուզության հայտարարությունը
 |tert.am|
10:57 - 10 հուլիսի, 2024

Պետդեպը «սուտ» է որակել Վրաստանում «նախապատրաստվող իշխանափոխության» մասին ՌԴ հետախուզության հայտարարությունը |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն չի փորձում հոկտեմբերին Վրաստանում  կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իշխանափոխության հասնել երկրում. այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզական ծառայությունը հայտնել էր, որ Վաշինգտոնը վճռական է Վրաստանում իշխանափոխություն իրականացնելու հարցում և արդեն իսկ արշավ է մշակել իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցության վարկաբեկման համար:

«Սա միանգամայն սուտ է: Առաջին անգամը չէ, որ Ռուսաստանը նման մեղադրանքներ է ներկայացնում Վրաստանում և աշխարհի այլ երկրներում ԱՄՆ-ի ներգրավվածության վերաբերյալ, որոնք լիովին սուտ են և անհեթեթ», - մեկնաբանել է հաղորդագրությունը Միլլերը:

Նախօրեին ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը, վկայակոչելով իր տվյալները, հայտնել էր, որ ԱՄՆ-ն «վճռական է հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներով երկրում իշխանափոխության հասնել»:

«Ջո Բայդենի վարչակազմն արդեն մշակել է լայնածավալ տեղեկատվական արշավ՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը վարկաբեկելու համար», - ասվում էր գերատեսչության հաղորդագրությունում:

Ըստ ՌԴ հետախուզական ծառայության՝ ամերիկացի «համակարգողները» Վրաստանում ընդդիմադիր ուժերին «արդեն հրահանգել են սկսել երկրում բողոքի ցույցերի ծրագրումը՝ կապված ընտրությունների հետ»։ Ընդ որում, ըստ ռուսական կողմի պնդման, «իշխանափոխության հիմնական շարժիչ ուժը պետք է լինի Թբիլիսիի բնակչությունը»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել