Անհայտ անձը Մաշտոցի պողոտայում հեղուկանման զանգված է լցնում սոսի տեսակի ծառերի տակ. Երևանի քաղաքապետարան
21:44 - 11 հուլիսի, 2024

Անհայտ անձը Մաշտոցի պողոտայում հեղուկանման զանգված է լցնում սոսի տեսակի ծառերի տակ. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որին կից հրապարակված է տեսանյութ, որտեղ երևում է` ինչպես է անհայտ անձը Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայում, հեղուկանման զանգվածը լցնում սոսի տեսակի ծառերի տակ.

«Գործողությունները կատարվել են մի քանի օրերի ընթացքում՝ աշխատանքային ժամերի ավարտից հետո: Հաշվի առնելով, որ սոսիները ներառված են Հայաստանի «Կարմիր գրքում» ՝ ծառերի վնասման համար օրենսդրությամբ նախատեսված է քրեական պատասխանատվություն:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը դիմել է իրավապահ մարմիններին: 

Բացի այդ տեղեկացնում և հորդորում է քաղաքացիներին՝ լինել ուշադիր, ՀՈԱԿ-ի աշխատակիցները կրում են կանաչ գույնով հատուկ համազգեստ, իսկ նման դեպքեր նկատելիս` անհապաղ դիմել համապատասխան մարմիններ:

Նշենք, որ այս տարի սա միակ նման դեպքը չէ: Քաղաքի կենտրոնում նախորդ տարի տնկված սոսիների չորացման դեպքից հետո ՀՈԱԿ-ը հողանմուշն ուղարկել էր հողագիտության ինստիտուտ: Իրականացված լաբորատոր հետազոտությունները ցույց էին տվել, որ նմուշում հայտնաբերված ազոտի և աղերի քանակությունը մի քանի անգամ գերազանցում է սահմանված նորման, ինչը հանգեցնում է արմատային համակարգի այրման ու ոչնչացման, որն էլ բերում է ծառի չորացման:

Ի դեպ, նույն տարածքի առողջ ծառերի հողանմուշներում ոչինչի չի հայտնաբերվել, ինչը հուշում է, որ նորատունկ սոսիները չորացումը եղել է արտաքին միջամտության պատճառով» - նշված է քաղաքապետարանի հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել