«Man»-երն ամենաշատն են խափանվում․ Ավինյանը չի բացառում համագործակցության դադարեցումը
 |civilnet.am|
12:06 - 16 հունիսի, 2025

«Man»-երն ամենաշատն են խափանվում․ Ավինյանը չի բացառում համագործակցության դադարեցումը |civilnet.am|

civilnet.am: Man մակնիշի ավտոբուսների տեխնիկական խոտանների տոկոսը մնում է բարձր, իսկ պահեստամասերի մատակարարման խնդիրները շարունակում են անհանգստացնել։ Անցած շաբաթվա ընթացքում ընդհանուր 87 միավորից 10 միավորն անսարք է եղել։ Այս մասին հայտնել է «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Բեգլար Կիրակոսյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

«Հաշվետու շաբաթվա ընթացքում 76 երթուղիներում փաստացի սպասարկել է ընդհանուր թվով 4579 շարժակազմ, նախատեսված 4691-ի փոխարեն, 112-ով պակաս կամ մինուս 2,4%։ Man մակնիշի 87 միավորից՝ 10 միավորն է անսարք եղել, Ժոնգթոնգ մակնիշի 562 միավորից՝ 7 միավորը, Հայգեր մակնիշի 103 միավորից՝ 9 միավորը, փոքր դասի միկրոավտոբուս 100 միավորից՝ 14 միավորը»,- հայտարարել է Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ Man մակնիշի ավտոբուսները պահեստամասերի խնդիր ունեն։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն, արձագանքելով զեկույցին, նշել է. «Եթե այս տեմպով էլի շարունակվի, այդ ընկերության հետ էլ չենք կարողանա ուղղակի շարունակել մեր համագործակցությունը, սա վերջնական և հստակ փոխանցեք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել