Վերջին տարիներին Հայաստանը երրորդ տեղն է զբաղեցնում Վրաստան այցելողների ցուցակում
 |tert.am|
17:36 - 13 հուլիսի, 2024

Վերջին տարիներին Հայաստանը երրորդ տեղն է զբաղեցնում Վրաստան այցելողների ցուցակում |tert.am|

tert.am: Հայաստանը 2024 թվականի առաջին կիսամյակում Վրաստան այցելությունների թվով զբաղեցրել է երրորդ տեղը։

Այս մասին նշված է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության վիճակագրության զեկույցում։

2024 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածում Հայաստանից Վրաստան է այցելել 387,691 մարդ, ինչը 2,4 տոկոսով քիչ է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Առաջին և երկրորդ տեղերը զբաղեցնում են Թուրքիայից և Ռուսաստանից ժամանած այցելուները։ Հնգյակում են նաև Իսրայելն ու Ադրբեջանը։

Նշվում է, որ օտարերկրացիները Վրաստան կատարել են ավելի քան 3 մլն այցելություն 2024թ. առաջին կիսամյակում, ինչը 5,6 տոկոսով ավելին է անցած տարվա նույն ցուցանիշներից։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել