azatutyun.am: Հուլիսի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր նստավայրում ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին։
Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, շնորհավորելով Ադրբեջանում COP29-ի միջոցառումն անցկացնելու նախաձեռնությունը՝ նշել է, որ ինքն անձամբ կմասնակցի հավաքին:
Հելգա Մարիա Շմիդի խոսքով՝ ԵԱՀԿ-ն և Ադրբեջանը COP29-ի շրջանակներում ակտիվ համագործակցում են:
Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային խաղաղության օրակարգի հարցերի շուրջ։
Ալիևը հավաստիացրել է, թե Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և միաժամանակ հերթական անգամ նշել, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար կարևոր է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, քանի որ այդպես սահմանադրական հիմունքներով վերջ կդրվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)