factor.am: Վահե Ղազարյանի ղեկավարած Ներքին գործերի նախարարությունը հրաժարվում է տեղեկություն տրամադրել, թե հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքի հարակից տարածքում ցուցարարների դեմ ինչ նռնակներ են կիրառվել։
Factor.am-ը գրավոր հարցմամբ խնդրել էր հստակեցնել՝ արդյո՞ք կիրառվել են «Զարյա 3» տեսակի լուսաձայնային նռնակներ և ո՞ւմ որոշմամբ են այդ տեսակի միջոցները կիրառվել։ Ուժային կառույցից խուսափել են հստակ պատասխան տալ՝ նշելով, որ դեպքերի կապակցությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ խնդրելով համապատասխան տեղեկատվությունը ստանալու համար դիմել քննչական մարմնին:
Այս տեղեկությունը տրամադրելու համար ՆԳՆ-ն պահանջել էր օրենքով սահմանված 30-օրյա ժամկետ։ Մեկ այլ ուշագրավ որոշում էլ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կողմից կայացվել է հունիսի 12-ի դեպքերից հետո։
Մասնավորապես, հունիսի 26-ին նախարար նոր հրաման է արձակել՝ կարգավորելով մինչ այս արգելված «Զարյա 3» տեսակի լուսաձայնային նռնակների կիրառման կանոնները հավաքների ժամանակ։ Ավանեսյանի ղեկավարած գերատեսչությունը չի հստակեցնում, թե ինչով է պայմանավորված այս փոփոխությունը։ Հունիսի 12-ի հավաքին հետևած իրավապաշտպանները նշում են, որ հենց «Զարյա 3» տեսակի նռնակ է կիրառվել։ Նշենք, որ հունիսի 12-ի դեպքերի ժամանակ 101 մարդ է տուժել, այդ թվում՝ 18 ոստիկան։
comment.count (0)