Չարենցավանի բնակիչները բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի մոտ |news.am|
12:29 - 18 հուլիսի, 2024

Չարենցավանի բնակիչները բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի մոտ |news.am|

news.am: Կառավարության շենքի առջեւ բողոքի հերթական ակցիան է։

Այս անգամ բողոքի են դուրս եկել Չարենցավան քաղաքի բնակիչները։ Զայրույթը կապված է քաղաքում անձնագրային բաժանմունքը փակելու որոշման հետ։ Այսուհետ Չարենցավանի բնակիչները քաղաքացու հիմնական փաստաթղթի հետ կապված բոլոր գործերի համար պետք է գնան Հրազդան։

Բողոքի ակցիան աչքի չի ընկել մասնակիցների բազմաթվությամբ, քաղաքի բնակիչներին ներկայացրել են մի քանի մարդիկ, բայց նրանք խոսել են տասնյակ հազարավոր չարենցավանցիների անունից։ Այնուամենայնիվ, ակցիայի անցկացմանը փորձել են խանգարել ոստիկանները։

«Չարենցավանի 40 հազար բնակիչները զայրացած են։ Մենք պահանջում ենք վերադարձնել անձնագրային բաժանմունքը Չարենցավան»,- հայտնել են իշխանությունների գործողություններից զայրացած չարենցավանցիների ներկայացուցիչները։

Նրանք կառավարության աշխատակազմին են հանձնել Չարենցավանի բնակիչների ստորագրությունների ցուցակը՝ անձնագրային բաժանմունքը վերադարձնելու պահանջով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել