Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը
22:27 - 18 հուլիսի, 2024

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը

Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Կարևորվել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման շուրջ:

Նշենք, որ ՀՀ վարչապետը Մեծ Բրիտանիայում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել