Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններում բոլոր հարցերը լուծվել են. Ալիև
 |1lurer.am|
19:04 - 20 հուլիսի, 2024

Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններում բոլոր հարցերը լուծվել են. Ալիև |1lurer.am|

1lurer.am: Ականատեսն ենք Հարավային Կովկասում պատմական փոփոխությունների՝ Շուշիի գլոբալ մեդիա ֆորումում հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Իլհամ Ալիևը նշել է, թե ավանդական դաշինքները թուլացել են, ի հայտ են եկել գործակցության նոր ձևաչափեր։

«Տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում: Բավական է, որքան հակամարտություններ և առճակատումներ եղան»,- հավելել է նա:
 
Ալիևն անդրադարձել է Բաքու-Մոսկվա հարաբերություններին, ընդգծել՝ արդեն տևական ժամանակ է՝ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններում բոլոր հարցերը լուծվել են:
 
«Նույնիսկ դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրումից առաջ մենք բոլոր հարցերը կարգավորել էինք փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի հիման վրա՝ հաշվի առնելով փոխադարձ շահերը և մեր ժողովուրդների հարաբերությունների դարավոր պատմությունը»,- մանրամասնել է Ադրբեջանի նախագահը:
 
Նա գոհունակություն է հայտնել, որ վերջին շրջանում ամենաբարձր մակարդակով հանդիպումներն ավելի ինտենսիվ են դարձել: Ալիևը տեղեկացրել է, որ շարունակելու են նույն ոգով, քանի որ ռուսական կողմի հետ քննարկելու շատ բան կա:
 
Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, թե իր երկիրը անկախ արտաքին քաղաքականություն է վարում, զարգացնում հարաբերությունները գործընկերների, նաև տարածաշրջանի երկրների հետ՝ անտեսելով բամբասանքները, այդ թվում՝ Եվրախորհրդարանից կամ Եվրախորհրդից հնչող հայտարարությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել