ԱՄԷ Աբու Դաբի քաղաքում նախատեսվում է անցկացնել գործարար համաժողով ՀՀ և ԱՄԷ գործարարների մասնակցությամբ
16:11 - 22 հուլիսի, 2024

ԱՄԷ Աբու Դաբի քաղաքում նախատեսվում է անցկացնել գործարար համաժողով ՀՀ և ԱՄԷ գործարարների մասնակցությամբ

ԱՄԷ Աբու Դաբի քաղաքում հոկտեմբերի 8-10-ը նախատեսվում է անցկացնել գործարար համաժողով Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների գործարարների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

«Արաբական կողմի մասնակիցները կընտրվեն այնպես, որպեսզի համապատասխանեն Հայաստանից մասնակցող ընկերությունների գործունեության ոլորտներին։ 

Միջոցառմանը գրանցվելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 10-ն է», - ասված է հայտարարությունում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել