Կառավարությունը 600-ով ավալացրեց առանց մաքսավճարի էլեկտրական մեքենաների ներմուծման քվոտան
 |civilnet.am|
12:26 - 10 հոկտեմբերի, 2024

Կառավարությունը 600-ով ավալացրեց առանց մաքսավճարի էլեկտրական մեքենաների ներմուծման քվոտան |civilnet.am|

civilnet.am: Հոկտեմբերի 1-ի դրությամբ էլեկտրական մեքենաների 0 տոկոսով, առանց մաքսավճարի ներմուծման քվոտան, որը 7 400 հատ էր, սպառվել է։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Կառավարության նոր նախագծով առաջարկվում է մինչև տարեվերջ քվոտայի թիվը 600-ով ավելացնել դիլլերական ու դիստրիբյուտորական պայմանագրերի հիման վրա ներմուծողների համար։

Պապոյանի խոսքով՝ էլեկտրական մեքենաների ներմուծումների մոտ 72 տոկոսն իրականացվել է ֆիզիկական անձանց կողմից։

«Առաջին անգամ է, որ էլեկտրական ավտոմեքենաների ներմուծման քվոտան սպառվել է և նման խնդրի առաջ ենք կանգնել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ քվոտայի ամբողջական սպառումից հետո էլեկտրական մեքենա ներմուծողները մաքսատուրք կվճարեն, սակայն չեն վճարի ավելացված արժեքի հարկ։ Այդկերպ, ըստ Փաշինյանի՝ քվոտան սպառելուց հետո էլ արտոնյալ միջավայրը էլեկտրական մեքենաների համար կպահպանվի։ Մաքսատուրքի գանձումը կապված է Եվրասիական տնտեսական միության կարգավորումների հետ։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց՝ Հայաստանն էլեկտրական մեքենաների համար ամենամեծ արտոնություններ ապահոված երկրներից է։ «Հետագայում ԵԱՏՄ շրջանակներում արտոնյալ ռեժիմ ստանալը բարդ է լինելու։ Եվ Ղազախստանը, և Ռուսաստանը, որքան գիտեմ նաև Ղրղզստանում, պլանավորվում է արտադրություն, արտադրության լոկալիզացիա, դժվար կլինի մաքսատուրքի գծով քվոտաներ ստանալ»,- ասաց փոխվարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել