Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հերքել է մամուլում տարածված լուրը, թե իբր այս տարվա հունվարի 1-ից 25-ը հանրապետությունում երթևեկության կանոնների խախտման համար կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 515 հազար 430 արձանագրություն։ Նարեկ Սարգսյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Այսօր մամուլում տեղեկություն է տարածվել, իբր հունվարի 1-ից 25-ը հանրապետությունում երթևեկության կանոնների խախտման համար կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 515 430 արձանագրություն։
Նշենք, որ 515 430 արձանագրությունները կազմվել են ոչ թե 25 օրում, այլ հունվարի 1-ից հուլիսի 25-ն ընկած ժամանակահատվածում՝ շուրջ 7 ամսում»,- գրել է Սարգսյանը։
comment.count (0)