Քննարկվել են նախատոնական և տոնական օրերին հրավառությունների իրականացման կարգին վերաբերող հարցեր
18:39 - 06 դեկտեմբերի, 2024

Քննարկվել են նախատոնական և տոնական օրերին հրավառությունների իրականացման կարգին վերաբերող հարցեր

Դեկտեմբերի 6-ին ՆԳՆ նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ամանորի տոնակատարությունների ընթացքում հրավառության իրականացման թույլատրելի վայրերին, պահանջներին և պայմաններին վերաբերող քննարկում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
 
Մասնակցել են ներքին գործերի ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
Քննարկվել են հրավառությունների թույլատրման և իրականացման լիցենզավորմանը վերաբերող հարցեր։
 
Անդրադարձ է կատարվել կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից օրենքը խախտելու դեպքում նախատեսվող վարչական ներգործության միջոցներին։
 
Ընդգծվել է, որ հրավառություն իրականացնելը թույլատրվում է ՆԳ նախարարության կողմից տրվող լիցենզավորման և համապատասխան թույլտվության պարագայում, իսկ մնացած բոլոր դեպքերում խախտումները պետք է ստանան համապատասխան իրավական գնահատական:
 
Երկու նախարարությունների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն` ոլորտում առկա խնդիրների ուղղությամբ իրականացնել համատեղ քննարկումներ:
 
Հանդիպման ավարտին տրվել են համապատասխան հանձնարարականներ` նախատոնական և տոնական օրերին պահպանել քաղաքացիների անվտանգությունը և հասարակական կարգը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել