Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ տեղի ունեցած բռնության դեպքով ՆԳՆ-ում հաղորդում չի  ներկայացվել
17:00 - 26 հուլիսի, 2024

Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ տեղի ունեցած բռնության դեպքով ՆԳՆ-ում հաղորդում չի ներկայացվել

Համացանցում տեսանյութ էր տարածվել, ըստ որի՝ Վեդու մանկապարտեզներից մեկում աշխատակիցներից մեկը բռնության է ենթարկում քնելու պառկած մանկահասակ երեխային։

«Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ ՆԳՆ-ից տեղեկացրին, որ դեպքի վերաբերյալ հաղորդում չի ներկայացվել, սակայն իրենք տեսանյութն այս պահին ուսումնասիրում են։

Դեպքը նոր է թե ոչ, իսկապես Վեդիում է թե ոչ՝ դեռեւս պարզ չէ, հավելյալ տեղեկության դեպքում կհայտնեն։

Գլխավոր դատախազությունից եւս տեղեկացրին, որ տեսանյութն ուսումնասիրում են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել