Մոսկվայում ձերբակալվել է «Օբորոնէներգո»-ի վարչության նախկին ղեկավար Մարկ Մանուկյանը |armenpress.am|
12:27 - 27 հուլիսի, 2024

Մոսկվայում ձերբակալվել է «Օբորոնէներգո»-ի վարչության նախկին ղեկավար Մարկ Մանուկյանը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի մայրաքաղաքում բերման է ենթարկվել «Օբորոնէներգո» բաժնետիրական ընկերության տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի նախկին պետ Մարկ Մանուկյանը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը:

Լրատվամիջոցը նշում է, որ Մանուկյանը ձերբակալվել է ընկերության գույքի հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Նրան ներկայացվել է անփութություն դրսևորելու մեղադրանք: Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել որոշակի գործողություններ կատարելու արգելքը:

Մեղադրյալն ընդունել է իր մեղքը և հետաքննության հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել