Իսրայելը Գազայի հատվածում հարվածել է դպրոցի շենքի, հաղորդվում է առնվազն 30 զոհի մասին
 |azatutyun.am|
15:56 - 27 հուլիսի, 2024

Իսրայելը Գազայի հատվածում հարվածել է դպրոցի շենքի, հաղորդվում է առնվազն 30 զոհի մասին |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելի ռազմական օդանավերը հրթիռակոծել են Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող փախստականների ճամբարի դպրոցի շենքը։ Գազայի հատվածի առողջապահության համակարգի պաշտոնյաների վկայությամբ՝ առնվազն 30 մարդ է զոհվել։

Պաղեստինյան վարչակազմի Al Hadath հեռուստաընկերությունը հաղորդել է, որ զոհվածները հյուսիսային շրջանից տարհանված մարդիկ էին, որ ապաստանել էին այստեղ։ Շենքի և հարակից տարածքի վրա 4 հրթիռ է արձակվել, զոհերից բացի կան շուրջ հարյուր վիրավորներ։

Մինչդեռ Իսրայելի բանակը պնդում է, որ շենքում «Համաս»-ի արմատականներ էին, որոնք դպրոցական շենքը դարձրել էին իրենց շտաբը, ներսում նաև մեծ քանակի զենք էր պահվում։ Ըստ Իսրայելի բանակի մամուլի ծառայության՝ «ահաբեկիչներին հարվածը հասցվել է հետախուզության ճշգրիտ տվյալների հիման վրա»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել