Իրանի վրա գիշերային հարվածներին մասնակցել է 40 կործանիչ․ Իսրայելի պաշտպանության բանակ |factor.am|
11:55 - 19 հունիսի, 2025

Իրանի վրա գիշերային հարվածներին մասնակցել է 40 կործանիչ․ Իսրայելի պաշտպանության բանակ |factor.am|

factor.am: Իսրայելի ռազմաօդային ուժերը այսօր առավոտյան ռմբակոծել են Իրանի Արաքի ծանր ջրի ռեակտորը, իսկ գիշերը՝  նաև տասնյակ այլ ռազմական օբյեկտներ։ Այս մասին  հայտարարում է Իսրայելի պաշտպանության բանակը։

Նշվում է, որ գիշերային հարվածներին մասնակցել է 40 կործանիչ, որոնք Թեհրանում և Իրանի այլ վայրերում գտնվող տասնյակ իրանական ռազմական օբյեկտների վրա նետել են տարատեսակ 100 զինամթերք։ Բացի այդ՝ այսօր առավոտյան հարված է հասցվել Արաքի միջուկային օբյեկտին, այդ թվում՝ ռեակտորի պաշտպանիչ կառուցվածքին, որը «պլուտոնիումի արտադրության հիմնական բաղադրիչն է»։

Իսրայելի բանակը նշում է, որ կործանիչները նաև ռմբակոծել են «հումք արտադրող օբյեկտներ, բալիստիկ հրթիռների հավաքման համար օգտագործվող բաղադրիչներ, ինչպես նաև իրանական ՀՕՊ համակարգեր և հրթիռներ արտադրող օբյեկտներ», ինչպես նաև իրանական  օդային պաշտպանության օբյեկտներ, հրթիռների պահեստավորման վայրեր և ռադարներ։

Իրանական Tasnim գործակալությունն էլ հայտնում է, որ  Արաքի միջուկային օբյեկտին հարվածների հետևանքով զոհեր չկան,տարածքի բնակիչների համար  որևէ վտանգ կամ վնաս չկա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել