azatutyun.am: ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության առաքելությունը կտրականապես հերքել է պնդումը, թե հարվածել են իսրայելական հիվանդանոցին, հայտնում է Mehr գործակալությունը։
«Իրանն ամբողջությամբ հերքում է սիոնիստների կեղծ պնդումը՝ հիվանդանոցի թիրախավորման մասին», – ասվում է առաքելության հայտարարությունում։
Իրանի Իսլամական Հանրապետության ՄԱԿ-ում առաքելությունը նշել է՝ «Իրանի ինքնապաշտպանական միջոցառումները ճշգրիտ են և լիովին համահունչ են միջազգային իրավունքին՝ ուղղված միայն այն օբյեկտների դեմ, որոնք ուղղակիորեն մասնակցել կամ աջակցել են սիոնիստական ռեժիմի ապօրինի ագրեսիային»։
Նախօրեին հայտնի դարձավ, որ իրանական հրթիռներից մեկը հարվածել է երկրի հարավում գտնվող Բեեր Շևա քաղաքի հիվանդանոցին, կա մի քանի տասնյակ վիրավոր, հիվանդանոցը լրջորեն վնասվել է:
comment.count (0)