Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի ճանապարհով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա․ Իսրայելի ԱԳ նախարար
10:30 - 29 հուլիսի, 2024

Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի ճանապարհով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա․ Իսրայելի ԱԳ նախարար

Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հիշեցնելով 2006 թ․ Իրաքի առաջնորդ Սադամ Հուսեյնի մահապատիժը։ 

«Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի ճանապարհով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա։ Պարզապես հիշեք, թե ինչ տեղի ունեցել այնտեղ և ինչով ավարտվեց», -  X սոցցանցում գրել է Կացը՝ կից հրապարակելով Էրդողանի և Հուսեյնի լուսանկարները։

Հիշեցնենք, որ Էրդողանը սպառնացել էր, որ Թուրքիան կարող է «մտնել» Իսրայել այնպես, ինչպես մտել է Լեռնային Ղարաբաղ, Լիբիա․ «Մենք պետք է շատ ուժեղ լինենք, որպեսզի Իսրայելը չկարողանա անհեթեթ բաներ անել Պաղեստինում։ Ինչպես մտանք Ղարաբաղ, մտանք Լիբիա, այդպես էլ կանենք նրանց (Իսրայելի-խմբ․) հետ։ Չանելու համար ոչինչ չկա։ Պարզապես շատ ուժեղ լինենք, որպեսզի այդ քայլերը անենք»,-ասել էր Թուրքիայի նախագահը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել