Խոշոր երկաթուղային վթար ՌԴ Վոլգոգրադի մարզում |1lurer.am|
19:49 - 29 հուլիսի, 2024

Խոշոր երկաթուղային վթար ՌԴ Վոլգոգրադի մարզում |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում Կազան-Ադլեր մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից: Աղետի պատճառը բախումն է «ԿամԱԶ» բեռնատարի հետ, որի վարորդը կոպտորեն խախտել է կանոնները և փորձել է երկաթգծերն անցնել կարմիր լույսի տակ: Գնացքի վեց վագոն կողաշրջվել է, ևս երեքը՝ թեքվել, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Ըստ վերջին տեղեկությունների զոհվել է երկու ուղեկցորդուհի, վթարի պահին գնացքում եղել է 813 ուղևոր, մոտ 140 մարդ ստացել է քերծվածքներ և կապտուկներ, տուժածներից 30-ը երեխա են: Վոլգոգրադի մարզի վարչակազմը հայտնում է 20 քաղաքացու հոսպիտալացման մասին, այդ թվում՝ 7 երեխա, գնացքը երեխաների կենտրոնացված խմբեր է տեղափոխել Կրասնոդարի երկրամասի ճամբարներ։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են, չի բացառվում, որ շրջված վագոնների տակ մարդիկ լինեն:

«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը հայտնել է, որ վարորդի համար գնացքի տեսանելիությունը մեկ կիլոմետրից ավելի է եղել։ Գնացքավարը վթարային արգելակում է կիրառել, սակայն կարճ տարածության պատճառով չի հաջողվել խուսափել բախումից։ Գնացքի արագությունը կազմել է 65 կմ/ժ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել