Նախկին վարչապետի խորհրդականին հրավիրել են ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն
 |hetq.am|
13:31 - 01 օգոստոսի, 2024

Նախկին վարչապետի խորհրդականին հրավիրել են ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն |hetq.am|

hetq.am: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության նախկին պետ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Սամվել Սանամյանի ու ընտանիքի անդամների գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն: Վերջիններս հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում:

Դատախազություն է հրավիրվել ոչ միայն Սամվել Սանամյանը, այլև կինը՝ Հասմիկ Սիսակյանը, որդիները՝ Էդուարդ, Դավիթ և Կարո Սանամյանները, ընտանիքի հետ փոխկապակցված Նոնա Գրիգորյանը, Տաթեւիկ Աստաբացյանը և Լուիզա Սանամյանը:

Նշենք, որ այս փուլում դատախազությունը չի հայտնում, թե նրանց որ գույքն է ենթադրաբար համարվում ապօրինի ծագում ունեցող, ինչ է ցանկանում բռնագանձել կամ ինչ չափի: Պատճառաբանությունն այն է, որ այս դեպքում Սամվել Սանամյանն ու ընտանիքի անդամները, փոխկապակցված անձինք կարող են ապացույցներ ներկայացնել, դիրքորոշումներ, որոնք հնարավոր է փոփոխություն առաջացնեն բռնագանձման ենթակա գույքի ցանկում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել