armenpress.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հետ հեռախոսազրույցում կոչ է արել բոլոր կողմերին, որոնք ազդում են Գազայի հատվածում և ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում իրավիճակի վրա՝ խուսափել հետագա ապակայունացմանը հանգեցնող գործողություններից։
Այս մասին նշված է ՌԴ ԱԳ նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
«Լավրովը կոչ է արել բոլոր կողմերին, առանց բացառության, որոնք ազդել են Գազայի հատվածում և ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում իրավիճակի վրա, կանխել գործողությունները, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա ապակայունացման և խաղաղ բնակչության շրջանում նոր զոհերի պատճառ դառնալ», - ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
comment.count (0)