factor.am: Այսօր ժամը 15։15-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գետում երկու եղբայրներ են խեղդվում։ Տեղեկությունը Factor.am-ին փոխանցեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Նշված վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության աշխատակիցներ։ Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է 31 փրկարար, 5 ջրափրկարար և գյուղի բնակիչներ», – ասաց Սարգսյանը։
Ժամը 17։33-ին ջրափրկարարները ջրից դուրս են բերել տղամարդկանցից մեկի դին։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
comment.count (0)