Քամալա Հարիսը պաշտոնապես դարձավ Դեմոկրատական ​​կուսակցությունից նախագահի թեկնածուն
 |azatutyun.am|
12:19 - 07 օգոստոսի, 2024

Քամալա Հարիսը պաշտոնապես դարձավ Դեմոկրատական ​​կուսակցությունից նախագահի թեկնածուն |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը պաշտոնապես դարձավ 2024-ի նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուն։

Հարիսն այս մասին հայտարարել է Ֆիլադելֆիայում՝ աջակիցների հանրահավաքում։

«Ես կանգնած եմ ձեր առջև՝ հպարտությամբ հայտարարելու, որ այժմ պաշտոնապես Դեմոկրատական կուսակցության թեկնածուն եմ Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններում։ Հիմա մենք անելիք ունենք։ Մենք պետք է գնանք համընդհանուր ընտրությունների և հաղթենք», - ըստ CNN-ի՝ ասել է Հարիսը։

Ավելի վաղ Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեն էր հայտարարել, որ հաստատվել է Հարիսի թեկնածությունը։ Նա ստացել է դեմոկրատների ձայների 99 տոկոսը։

Երեկ Հարիսը հայտարարեց, որ խնդրել է Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլսին լինել իր փոխնախագահի թենածուն։

«Որպես նահանգապետ, մարզիչ, ուսուցիչ և վետերան, նա գործում է ի շահ աշխատավոր ընտանիքների, ինչպիսին ինքն է», - ասել է Հարիսը։

Հիշեցնենք, որ Հարրիսը դեմոկրատների թեկնածու հաստատվեց անցյալ ամսվա վերջին, երբ նախագահ Ջո Բայդենը հայտնեց, որ չի մասնակցի նախագահական ընտրություններում պաշտոնավարման երկրորդ ժամկետի համար:

Բայդենի նախընտրական արշավը տապալվեց Դոնալդ Թրամփի դեմ բանավեճում վատ ելույթից հետո, ինչից հետո բազմաթիվ կոչեր հնչեցին, որպեսզի նա դուրս գա մրցապայքարից։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել