armenpress.am: Բեյրութում ամերիկյան դիվանագիտական առաքելությունը խորհուրդ է տվել ԱՄՆ քաղաքացիներին նախապատրաստվել ապաստարաններում պատսպարվելուն։ Այս մասին ասվում է X-ի էջում տեղադրված հայտարարության մեջ։
«Մենք խորհուրդ ենք տալիս ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր որոշել են չլքել Լիբանանը, պատրաստել արտակարգ իրավիճակների գործողությունների ծրագիր և պատրաստ լինել երկար ժամանակով թաքնվել անվտանգ վայրում», - ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։
comment.count (0)