armenpress.am: Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչ է վթարի ենթարկվել։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը։
«2024 թվականի օգոստոսի 15-ին Իրկուտսկի մարզում պլանային թռիչք կատարելիս վթարի է ենթարկվել Տու-22Մ3 ինքնաթիռը։ Անձնակազմը կարողացել է մինչ ինքնաթիռի վթարվելը լքել այն։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ինքնաթիռը վթարի է ենթարկվել ամայի տարածքում։ Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել», - նշել է նախարարությունը։
Ավելի ուշ հաղորդվել է, որ բոլոր օդաչուները հայտնաբերվել են։
comment.count (0)