Մորը սպանած 25-ամյա երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է
12:10 - 16 օգոստոսի, 2024

Մորը սպանած 25-ամյա երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

Օգոստոսի 15-ին, ժամը 9։50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին շտապօգնության ենթակայանից հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի մի բնակարան, որտեղ հայտնաբերել են տանտիրուհու՝ 65-ամյա Գայանե Կ.-ի դին: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ 

Ահազանգով նշված հասցե օպերատիվ-քննչական խումբ է մեկնել:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 8։55-ին 65-ամյա կնոջը սուր կտրող-ծակող գործիքով սպանել է նույն հասցեում բնակվող 25-ամյա որդին, որն այնուհետև դիմել է փախուստի:

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 25-ամյա երիտասարդը ժամը 21.45-ին Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին:

Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել