Ռուսաստանը արձագանքել է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի դիմումին
 |tert.am|
21:06 - 20 օգոստոսի, 2024

Ռուսաստանը արձագանքել է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի դիմումին |tert.am|

tert.am: Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի որոշումը՝ միանալ ԲՐԻԿՍ-ին, հայտարարել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։

Lenta.ru-ի հետ զրույցում նա պատասխանել է կազմակերպությանն անդամակցելու Բաքվի դիմումին։

«Մենք ողջունում ենք մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը՝ որպես լիիրավ անդամ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին։

Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա, սակայն ԲՐԻԿՍ-ը նոր անդամների ընդունելու հստակ մեխանիզմ դեռ չի մշակվել:

Բայց ես կարծում եմ, որ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է սենատորը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Ադրբեջանը պաշտոնապես ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել