Արավուսից պատանիների առևանգման հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել հաղորդման հիման վրա։
Այս մասին «Ազատությանը» հայտնել են Քննչական կոմիտեից։
Այսօր ավելի վաղ ԱԱԾ-ից հայտնել են, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում:
Նրանք են Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.)
«Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ»,- նշել եմ ԱԱԾ-ից։
Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է երկու անչափահասների մոլորվելն ու Ադրբեջանի տարածքում հայտնվելը՝ նշելով, թե «այդ տեղեկությունն ուսումնասիրվում է»։
comment.count (0)