1lurer.am: Իրանի խորհրդարանը չորեքշաբթի հաստատել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի ներկայացրած նախարարների նոր կաբինետի կազմը, հաղորդում է «Մեհր» գործակալությունը:
Մասնավորապես, Աբբաս Արաղչին, ստանալով 244 ձայն, հաստատվել Է Իրանի ԱԳ նախարարի պաշտոնում: Պաշտպանության նախարարի պաշտոնում հաստատվել է Ամիր Ազիզ Նազիրզադեն, Իրանի կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդուլնասիր Հեմմաթին՝ էկոնոմիկայի նախարարի, Մոհսեն Փաքնեժադը՝ նավթի նախարարի, Էսկանդար Մոմենին՝ ՆԳ նախարարի, իսկ Աբբաս Ալիաբադին՝ Իրանի էներգետիկայի նախարարի պաշտոնը:
Նախորդ կաբինետի միակ նախարարը, որը պահպանել է իր պորտֆելը, հետախուզության նախարարության ղեկավար Էսմայիլ Հաթիբն է։
Լուսանկարը՝ Իրանի խորհրդարանից։
comment.count (0)