tert.am: Բելգիայում կառավարություն կազմելու առաջին փորձն ավարտվել է անհաջողությամբ. երկրի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած աջակողմյան «Նոր ֆլամանդական դաշինք» կուսակցության ղեկավար Բարտ դե Վևերը թագավոր Ֆիլիպին է վերադարձրել կոալիցիայի ձևավորման բանակցություններ վարելու իր մանդատը:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ օգոստոսի 23-ին թագավորը խորհրդակցություններ կսկսի կառավարություն ձևավորելու բանակցություններին մասնակցող հինգ կուսակցությունների նախագահների հետ։
Բանակցությունները կենտրոնացած կլինեն Վևերի կողմից առաջարկված լուրջ սոցիալ-տնտեսական բարեփոխումների վրա. կենսաթոշակային և հարկային համակարգերի բարեփոխումներ, պետական ծախսերի կրճատումներ և այլն:
Մինչ բանակցությունները կշարունակվեն, Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյի կառավարությունը, որի «Բաց ֆլամանդական լիբերալներ և դեմոկրատներ» կուսակցությունը ջախջախիչ պարտություն կրեց հունիսյան ընտրություններում, կշարունակի կատարել իր պարտականությունները:
2019 թ. ընտրություններից հետո կառավարությունը ձևավորվեց միայն 493 օր անց։ Առանց նոր կառավարության մնալու Բելգիայի ռեկորդը կազմում է 541 օր։
comment.count (0)