Հայաստանը իր դեսպանության համար նոր շենք է գնել Բրյուսելում |armenpress.am|
11:34 - 19 հունիսի, 2025

Հայաստանը իր դեսպանության համար նոր շենք է գնել Բրյուսելում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարությունը Բրյուսելում նոր շենք է գնել Բելգիայում ՀՀ դեսպանության համար։ 

ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ավարտին է հասցվել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի գնման գործընթացը։

«Ձեռք է բերվել Rue d'Arlon 92 1040 հասցեում գտնվող Բելգիայի Գործարարների միության նախկին շենքը, որը կառուցվել է 1866-1870 թվականներին եւ չափազանց մոտ է գտնվում Եվրոպական հանձնաժողովին, Եվրոպական խորհրդարանին եւ այլ պետական կառույցների։ Շրջակայքում են գտնվում բազմաթիվ այլ դեսպանություններ։ Շենքի արժեքը 4.3 մլն եվրո է»,- գրել է Կարապետյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել