Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկի՝ Նիկա Մելիայի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են |aliq.ge|
07:51 - 13 դեկտեմբերի, 2019

Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկի՝ Նիկա Մելիայի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկի՝ Նիկա Մելիայի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են։

Մելիային պատգամավորական լիազորություններից զրկելու օգտին քվեարկել է 88 պատգամավոր։ Խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի խոսքով՝ որոշումն ուժի մեջ է մտնում՝ ընդունման պահից։

Հիշեցնենք, որ Նիկա Մելիային պատգամավորական մանդատից զրկելու հարցը խորհրդարանն օրակարգ վերցրեց այն բանից հետո, երբ Մելիայի նկատմամբ մեղադրական որոշում կայացվեց՝ «Քարթու» բանկի սնանկացման գործով՝ մասնավորապես պաշտոնական լիազորությունները չարաշահելը։ Նա տուգանվեց 25 հազար լարիով։ Բացի այդ որպես լրացուցիչ պատիժ՝ նա զրկված է պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ 2 տարի 3 ամիս ժամկետով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել