1lurer.am: class="topic-bodycontent-text">Եվրահանձնաժողովը հայտնել է, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունն իրականացվել է Ֆրանսիայի ազգային օրենսդրությանը համապատասխան:
Եվրամիությունը ուշադիր հետևում է Telegram-ի շուրջ ստեղծված իրավիճակին և պատրաստ է համագործակցել Ֆրանսիայի իշխանությունների հետ, հայտնել են Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունից։
«DSA-ն (ԵՄ թվային ծառայությունների մասին օրենք) հարթակներից պահանջում է համագործակցել ազգային իշխանությունների հետ՝ լուրջ հանցագործությունների, հանցավոր գործունեության մեջ կասկածվող օգտահաշիվների մասին տեղեկատվություններ տրամադրելու համար»,- պարզաբանել է ծառայության ներկայացուցիչը։
Telegram-ը, ինչպես և մյուս առցանց հարթակները, պարտավոր է հետևել ԵՄ օրենքներին, ներառյալ համագործակցությունը Միության երկրների իշխանությունների հետ, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Եվրահանձնաժողովում՝ մեկնաբանելով Ֆրանսիայում սոցցանցի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունը:
comment.count (0)