Եվրամիության կողմից տրամադրված 12 մլն եվրո դրամաշնորհով նախատեսվում է լուծել «Վեոլիա ջուր» ընկերության սպասարկման գոտուց դուրս մնացած գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հարցը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը․
«Ընդունել եմ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսին և Գերմանական զարգացման բանկի (KFW) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանին։
Հանդիպման ժամանակ քննարկել ենք «Համայնային ենթակառուցվածքների ծրագիր II Փուլ 3» ծրագրի կատարման ընթացքը։
Ծրագրի շրջանակներում Եվրամիության կողմից տրամադրված 12 մլն եվրո դրամաշնորհով նախատեսվում է լուծել «Վեոլիա ջուր» ընկերության սպասարկման գոտուց դուրս մնացած գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հարցը։
Հանդիպման ժամանակ արձանագրվեց, որ կազմակերպչական բնույթի բոլոր խնդիրները լուծված են և շատ արագ հայտարարված մրցույթների արդյունքներում կընտրվեն կապալառու ընկերություններ, կկնքվեն պայմանագրեր և աշխատանքները կմեկնարկեն», - նշված է նախարարի գրառման մեջ։
comment.count (0)