Թեյլոր Սվիֆթի համերգների ժամանակ ծրագրվող հարձակումը նպատակ ուներ սպանել հազարավոր մարդկանց. ԿՀՎ |azatutyun.am|
09:45 - 30 օգոստոսի, 2024

Թեյլոր Սվիֆթի համերգների ժամանակ ծրագրվող հարձակումը նպատակ ուներ սպանել հազարավոր մարդկանց. ԿՀՎ |azatutyun.am|

azatutyun.am: Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի այս ամսվա սկզբին Վիեննայի համերգների ժամանակ հարձակման խափանված դավադրության մեջ կասկածվողները փորձել են սպանել «տասնյակ հազարավոր» երկրպագուների, ասել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենը։

Վերջինիս խոսքով՝ հետախուզական վարչությունը, սակայն, բացահայտել է սա և մի շարք անձանց ձերբակալել։ AP-ի հաղորդմամբ՝ Քոհենը նշել է, որ ԿՀՎ-ն և նրա գործընկերները Ավստրիայի իշխանություններին հայտնել են այս ահաբեկչության ծրագրի մասին։

Ավստրիայի պաշտոնյաները հայտնել են, որ գլխավոր կասկածյալը՝ 19-ամյա ավստրիացին, ոգեշնչված է եղել «Իսլամական պետությունից» և ծրագրել է հարձակումն իրականացնել մարզադաշտից դուրս:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել