azatutyun.am: Եվրամիության բարձրաստիճան դիվանագետ Ժոզեպ Բորելը շարունակում է ճնշում գործադրել Ուկրաինայի արևմտյան դաշնակիցների վրա՝ հանելու զենքի օգտագործման սահմանափակումները՝ պնդելով, որ Կիևն իրավունք ունի թիրախավորել այն վայրերը, որտեղից հարձակվում են իր վրա:
Ելույթ ունենալով Բրյուսելում՝ Բորելը «անհեթեթ է» որակել պնդումը, թե Ռուսաստանի տարածքում թիրախավորում թույլ տալը նշանակում է ուղղակի պատերազմ վարել Մոսկվայի դեմ:
«Ոչ ոք չի ուզում» պատերազմ Ռուսաստանի հետ։ Բայց ձեզ դրեք ուկրաինացիների տեղը. ռուսները ձեզ ռմբակոծում են մի տեղից, որտեղ չեք կարող հասնել: Դուք կցանկանայիք հավասար պայքարել», - ասել է Բորելը։
Ուկրաինայի պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Զելենսկին, բազմիցս են դիմել դաշնակիցներին «վճռական գործողություններ» ձեռնարկել և թույլ տալ Ուկրաինային Արևմուտքի տրամադրած զենքով հարվածել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական օբյեկտներին:
Այս ամսվա սկզբին Ուկրաինան ներխուժեց Ռուսաստանի տարածք, ինչից հետո Զելենսկին հայտարարեց՝ Ռուսաստանը «պետք է զգա, թե ինչ է արել»։ Ուկրաինացի պաշտոնյաների խոսքով՝ չնայած նոր զենքերի մատակարարմանը, զինված ուժերը դեռևս գտնվում են անբարենպաստ վիճակում, քանի որ Արևմուտքի սահմանափակումները թույլ չեն տալիս Ուկրաինային օգտագործել հեռահար զենքեր ռուսական տարածքի խորքերը հարվածելու համար:
Ուկրաինային աջակցելու հարցում «կարմիր գծեր» չկան․ Ֆրանսիայի ԱԳՆ |tert.am|
19:42 - 23 նոյեմբերի, 2024
comment.count (0)