tert.am: Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ է արել Մոնղոլիայի իշխանություններին կատարել Միջազգային քրեական դատարանի հրամանը և ձերբակալել Վլադիմիր Պուտինին, ով մտադիր էր սեպտեմբերի 3-ին այցելել Մոնղոլիա։
Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ուկրաինական կողմը նշում է, որ Պուտինը ռազմական հանցագործ է և հույս է հայտնում, որ Մոնղոլիայի կառավարությունը, որը վավերացրել է Հռոմի կանոնադրությունը, կգիտակցի դա։
«Ուկրաինացի երեխաների տեղահանումն ընդամենը մեկն է այն բազմաթիվ հանցագործություններից, որոնց համար Պուտինը և Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական ղեկավարության մյուս անդամները պետք է կանգնեն արդարադատության առջև։
Այդ անձինք մեղավոր են Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմի, ուկրաինացի ժողովրդի նկատմամբ վայրագությունների, սպանությունների, բռնաբարությունների, կողոպուտների, քաղաքացիական ենթակառուցվածքների գնդակոծման և ցեղասպանության մեջ»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլին չի անհանգստացնում Պուտինի այցը Մոնղոլիա, որը ստորագրել է Հռոմի ստատուտը։
comment.count (0)