Համաձայնագիրը բավարար հիմք է ԵՄ առաքելությունը Հայաստանից դուրս բերելու համար. Հաջիև
 |azatutyun.am|
11:19 - 01 սեպտեմբերի, 2024

Համաձայնագիրը բավարար հիմք է ԵՄ առաքելությունը Հայաստանից դուրս բերելու համար. Հաջիև |azatutyun.am|

azatutyun.am: Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնագիրը բավարար հիմք է Եվրամիության (ԵՄ) քաղաքացիական առաքելությունը Հայաստանից դուրս բերելու համար, Politico-ին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նա նաև նշել է, որ Հայաստանի հետ երկկողմ բանակցություններում առաջընթաց է գրանցվել։

2023-ի փետրվարի 20-ին Եվրամիության դիտորդական առաքելության 100 դիտորդներ ժամանեցին Հայաստան՝ «նպաստելու սահմանամերձ շրջաններում կայունությանը, ինչպես նաև աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար միջավայրի ստեղծմանը»։

Սկզբնական շրջանում Բաքուն համաձայնել էր, որ Հայաստանում տեղակայվեն Եվրամիության անզեն քաղաքացիական դիտորդները։ Այն ժամանակ առաքելությունը 2 ամսով էր հայ-ադրբեջանական սահմանի՝ Հայաստանի հատվածում։ Մինչդեռ երկարաժամետ առաքելությանն Ադրբեջանն իր համաձայնությունը չի տվել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել