Ադրբեջանում այսօր անցկացվում է խորհրդարանական արտահերթ ընտրություն
 |1lurer.am|
11:28 - 01 սեպտեմբերի, 2024

Ադրբեջանում այսօր անցկացվում է խորհրդարանական արտահերթ ընտրություն |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանում այսօր անցկացվում է Միլի մեջլիսի արտահերթ ընտրությունը:

Քվեարկությունը մեկնարկել է տեղի ժամանակով ժ. 08:00-ին:

Ադրբեջանում խորհրդարանի ընտրությունն անցկացվում է մեծամասնական ընտրակարգով:

Միլի մեջլիսի 125 տեղի համար այս տարի առաջադրվել է 990 թեկնածու, որից 305-ն առաջադրվել է քաղաքական կուսակցություններից, 1-ը՝ նախաձեռնող խմբից, իսկ մյուսներն ինքնաառաջադրվել են:

Խորհրդարանի ընտրությանը քվեարկելու իրավունք ունի 6 421 960 քաղաքացի, որից 47,55 տոկոսը տղամարդիկ են, 52,45 տոկոսը՝ կանայք, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ադրբեջանի տարածքում ստեղծվել է 125 ընտրատարածք՝ ընդհանուր 6478 ընտրատեղամասերով (6343-ը՝ մշտական, 135-ը ժամանակավոր):

Քվեարկությունն ավարտվելու է տեղի ժամանակով ժ. 19:00-ին:

Նշենք՝ քարոզարշավի ընթացքում հանրահավաքներ և բազմամարդ ակցիաներ չեն եղել, նախընտրական պայքարը մեծամասամբ տեղափոխվել է առցանց հարթակներ և սոցիալական ցանցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել