Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան:
Ռեկտոր Գոռ Վարդանյանի ուղեկցությամբ Հանրապետության նախագահը շրջայց է կատարել համալսարանում, ծանոթացել Տեղեկատական տեխնոլոգիաների ինովացիոն կենտրոնում, ՏՏ և ֆիզիկայի լաբորատորիաներում տարվող աշխատանքներին, բարձր տեխնոլոգիաների ոլորտում համալսարանի նախաձեռնություններին և իրականացվող նախագծերին:
Հանրապետության նախագահը ծանոթացել է նաև գերժամանակակից սարքավորումներով հագեցած PMI Science ինդուստրիալ գիտահետազոտական կենտրոնի գործունեությանը, որի առաջնային ուղղություններն են տվյալագիտությունը, էքսպերիմենտալ ինժեներիան, ինովացիաների կառավարումը։
Այցի ավարտին Հանրապետության նախագահին ներկայացվել է «Պոլիտեխնիկի էներգետիկ լուծումներ» խորագիրը կրող ծրագիրը, որի իրականացման արդյունքում համալսարանի էներգետիկ կարիքների ամբողջական ծավալը սպասարկվելու է արևային էներգիայի միջոցով:
comment.count (0)