Նախագահն աշխատանքային այցով մեկնել է Իսպանիայի թագավորություն
18:56 - 29 հունիսի, 2025

Նախագահն աշխատանքային այցով մեկնել է Իսպանիայի թագավորություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով հունիսի 29-ից հուլիսի 2-ը կգտնվի Իսպանիայի Թագավորությունում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովին, որը տեղի է ունենալու Սևիլիայում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմից։

Համաժողովի ընթացքում Հանրապետության նախագահը հանդես կգա ելույթով:

Այցի շրջանակում նախագահ Խաչատուրյանը հանդիպումներ կունենա օտարերկրյա գործընկերների հետ։

Նախատեսվում է նաև հանդիպում Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել