factor.am: Անդրեյ Սիբիգան նշանակվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Մինչ այս 49-ամյա Սիբիգան եղել է Ուկրաինայի ԱԳ նախարարի առաջին տեղակալը, իսկ 2016-2021 թվականներին՝ Թուրքիայում Ուկրաինայի դեսպանը։
Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության առաջարկով վարչապետ Դենիս Շմիգալը Գերագույն Ռադայի հաստատմանն է ներկայացրել կառավարության 8 նոր նախարարների թեկնածուների անունները։
Ռադան այսօր ավելի ընդունել էր արտգործնախախար Դմիտրի Կուլեբայի հրաժարականը։
Հրաժարական էին ներկայացրել նաև երկու փոխվարչապետներ։
comment.count (0)