Իրանի նախագահը կմասնակցի Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
 |1lurer.am|
14:17 - 07 սեպտեմբերի, 2024

Իրանի նախագահը կմասնակցի Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին |1lurer.am|

1lurer.am: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին, նա կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Այժմ մենք զբաղվում ենք այդ այցի նախապատրաստմամբ, որպեսզի այն օգտակար և հաջողված լինի մեր երկկողմ հարաբերությունների համար», - նշել է դեսպանը։

Նա հավելել է, որ բացի Ռուսաստանի ղեկավարի հետ հանդիպումից, նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ այլ ղեկավարների և իրանական համայնքի հետ և ելույթ գագաթնաժողովում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել