Նալբանդյանում կրակոցների հետևանքով վիրավորում ստացած ոստիկանը վիրահատվել է. նրա կյանքին վտանգ չի սպառնում |news.am|
12:18 - 08 սեպտեմբերի, 2024

Նալբանդյանում կրակոցների հետևանքով վիրավորում ստացած ոստիկանը վիրահատվել է. նրա կյանքին վտանգ չի սպառնում |news.am|

news.am: Արմավիրի մարզի Նալբանդան գյուղում զինված բնակչի կողմից արձակված կրակոցների հետևանքով վիրավորում  ստացած ոստիկան Արթուր Այվազյանը վիրահատվել է և գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: 

Նա տեղեկացրեց, որ ոստիկանի կյանքին վտանգ չի սպառնում: 

«Ոստիկանի վիճակը կայուն է, սակայան նա դեռ պետք է ապաքինման շրջան անցնի»,– ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել